ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Որպես Քերթողահայրն ասաց «ի հնումն»

Որպես Քերթողահայրն ասաց «ի հնումն»
17.01.2024 | 12:45

«... Բայց այստեղ ես շեշտելու եմ մեր ազգի խստասրտությունը, այլև ամբարտավանությունը սկզբից մինչև այժմ, որ նրանք անտարբեր լինելով ճշմարտության կամ թե բնությամբ մեծամիտ և կամակոր լինելով, դիմադրում են թագավորի կամքին քրիստոնեական կրոնի վերաբերմամբ` հետևելով իրենց կանանց և հարճերի կամքին։

... Այստեղ ես ամաչում եմ ասել ճշմարտությունը, մանավանդ թե մեր ազգի անօրենությունն ու ամբարշտությունը, մեծամեծ ողբերի և արտասուքների արժանի նրանց գործը։

... Այս պատճառով ես իմ (ժողովրդի) վրա ողբալով ասում եմ, ինչպես ասել է Պողոսն իր (ժողովրդի) և Քրիստոսի խաչի թշնամիների մասին, բայց ասում եմ ոչ իմ խոսքերը, այլ Սուրբ Հոգու. «Ո՜վ չար և ստահակ ազգ, ազգ` որ իր սիրտը չուղղեց, և որի հոգին Աստծուն հավատարիմ չմնաց։ Արամյան մարդիկ, մինչև ե՞րբ պիտի մնաք անզգա, ինչու՞ եք սիրում ունայնությունը և անաստվածությունը։

... Թողնում եմ մյուս բաները, որովհետև դուք չսանձահարեցիք չար լեզուներն ու տգիտությունը` նրանց սնոտի փառամոլությամբ և կատաղի լեզվագարությամբ, այլ ձեր ուսումնատյաց բարքով նրանց անմտությունը հրահրելով` բորբոքեցիք ավելի, քան Բաբելոնի հնոցը։

... Այս պատճառով յուրաքանչյուր մեկը իր համար առանձին քուրմ է և պաշտոնյա, ինչպես ասում է ս. Գիրքը, որ հարմար է գալիս ներկա պայմաններին, երբ շատերն են, որ խոսում են աստվածային նյութերի մասին, բայց առանց հասկանալու խնդրի էությունը, և խոսողները ոչ թե ս. Հոգու հաճույքով են (ընտրված), այլ ՕՏԱՐԻ։ ՈՒստի ապշեցուցիչ են այս ճառերը և սարսափելի` մտածող մարդկանց համար. որովհետև խոսողը խոսում է Աստծու և աստվածային նյութերի մասին, բայց խոսողի միտքն ուղղված է դեպի ՕՏԱՐԸ։ Որովհետև նա հոգում է ոչ թե խոսած նյութի մասին և ոչ էլ խոսում է մեղմ ու հեզաբար, ինչպես որ պատվիրված է, թե «ոչ ոք դուրսը նրա ձայնը չլսի», այլ (հոգում է) մարդկային փառքի համար, և որոտագին հնչեցնում են մարդկանց լսելիքին։ Նրանց շատախոսությունը հորդաբար հոսում է իբրև աղբյուրից, ինչպես ասաց հներից մեկը, և բորբոքեցնում են կոչունքներն ու հրապարակները։ Ո՞ր մտածող մարդը չի ողբա դրանց մասին, այլև,- թող ոչ ոք չնեղանա,- նրանց մասին, որ դրանց հորդորում են այսպես լինել։ Ես ինձ զսպում եմ Քրիստոսի խոսքը կրկնել, թե նրանք պետք է վճարեն վրեժը արդար Աբելի արյունից սկսած մինչև Զաքարիայի արյունը, որ թափվեց տաճարում (իմա` Հայրենիքում,֊ Ս.Ս) սեղանի առաջ»։

Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Գիրք երկրորդ, գլուխ ՂԲ, Տրդատ թագավորի վախճանի մասին, որի հետ և ողբերգական մեղադրություն։

Հ.Գ.- ՈՒմ «միտքն ուղղված է դեպի ՕՏԱՐԸ» կարող է չկարդալ։ Միևնույն է, Քերթողահոր խոսքի արդիականությունը այդպիսի մտքին չի կարող հասու լինել։

Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6165

Մեկնաբանություններ